Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Կառավարությունը տարօրինակ անունով հիմնադրամ է ցանկանում ստեղծել. «ՀԺ»

09:55, հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2016 թ.
Կառավարությունը տարօրինակ անունով հիմնադրամ է ցանկանում ստեղծել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում քննարկվելու է մի հարց, որը վերնագրված է «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամ ստեղծելու մասին»: Հաստատվելու է նաև այդ հիմնադրամի կանոնադրությունը և հոգաբարձուների խորհրդի կազմը:
     Այս տարօրինակ անվանումով հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը գլխավորելու է Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը: Խորհրդի կազմում են նաև ֆիննախարար Վարդան Արամյանը, տնտեսական զարգացման նախարար Սուրեն Կարայանը և «Անիվ» հիմնադրամի նախագահ Արտյոմ Կոստանդյանը: Ուսումնասիրելով կանոնադրությունը, կարելի է պնդել, որ հիմնադրամին վերապահվում են կառավարության գործառույթներ:
     Նպատակների մեջ նշվում է, որ հիմնադրամը պետք է աջակցի օրենսդրական փոփոխությունների նախագծերի մշակմանը, բարձրացնի երկրի ներդրումային ունակությունները, ապահովի ֆինանսական հոսքերի արագ աճ, օժանդակի տնտեսության դիվերսիֆիկացմանը և այլն: Ուշագրավն այն է, որ այսպիսի մեգանպատակներ և այսպիսի անվանում ունեցող հիմնադրամ ստեղծելու մասին մինչ օրս ակնարկ անգամ չի եղել»:
     Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

2678 | 0
Facebook