Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Իրեն շատ ավելի վատ պահվածք է թույլ տվել ընդդիմադիր համարվող պատգամավորը, որը տարիներ առաջ լրատվական գործունեություն է ծավալել. հայտարարություն

21:30, չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2016 թ.
Իրեն շատ ավելի վատ պահվածք է թույլ տվել ընդդիմադիր համարվող պատգամավորը, որը տարիներ առաջ լրատվական գործունեություն է ծավալել. հայտարարություն
     «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանն ահազանգել է, որ այսօր Ազգային ժողովում, որտեղ կա անվտանգության ուժեղացված հսկողություն, պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը բռունցքով հարվածել է իր աչքին: Տեղի է ունեցել հերթական բռնությունը լրագրողի նկատմամբ: Եթե նախկինում լրագրողների իրավունքները խախտվում էին հիմնականում իշխանության ներկայացուցիչների կողմից, ապա այսօր իրեն շատ ավելի վատ պահվածք է թույլ տվել ընդդիմադիր համարվող պատգամավորը, որն ի դեպ տարիներ առաջ լրատվական գործունեություն է ծավալել: Նորություն չի այն հանգամանքը, որ պատգամավորները նեղվում են, երբ իրենց անցյալի մասին հարցեր են տալիս, սակայն, եթե անձը հայտ է ներկայացրել մտնել քաղաքականություն, ապա պետք է նաև պատրաստ լինի, որ իրեն կարող են տալ սուր հարցեր: Իսկ Ռուբիկ Հակոբյանը հատկապես պետք է նման հարցերի պատրաստ լիներ, քանի որ վերջինս պարբերաբար քաղաքական ճամբար է փոխել և բնականաբար իր անցած ուղու մասին հարցեր լրագրողները կարող էին տալ: Բայց դա չի նշանակում, որ Ռուբիկ Հակոբյանը պետք է իրեն դուր չեկած հարցի համար հարվածեր լրագրողին: Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական հասարակական կազմակերպությոններս, դատապարտում ենք Ռուբիկ Հակոբյանի արարքը, պահանջում ենք, որ նա ներողություն խնդրի Վահե Մակարյանից և ամբողջ լրատվական դաշտից՝ մեր գործընկերոջ նկատմամբ նման պահվածքի համար, ինչպես նաև հայտնում ենք մեր աջակցությունը Վահե Մակարյանին:
    
     «Ազատ լրագրողների ասոցիացիա»
     «Լրագրողների միավորում»
     «Մեդիա և իրավունք»
3541 | 3
Facebook