Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Գործող իշխանական վերնախավն այժմ աչքակապությամբ է զբաղված». Արման Մելիքյան

21:00, չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2016 թ.
«Գործող իշխանական վերնախավն այժմ աչքակապությամբ է զբաղված». Արման Մելիքյան
     «2017 թվականին սպասվող խորհրդարանական ընտրությունների հետ կապված դիրքորոշումս կախված կլինի այն բանից, թե առաջիկա երկու ամսվա ընթացքում որքանով արդյունավետ կգործի հատկապես ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և արդյոք կկարողանա իր կողմից հռչակած սկզբունքներն ու նպատակները կյանքի կոչելուն ուղղված առարկայական, արդյունավետ նախապատրաստական քայլերը կատարել: Ես անկուսակցական եմ, ուստի եթե որոշում կայացնեմ թեկնածությունս առաջադրել ընտրություններում, ապա, կամա, թե ակամա ստիպված կլինեմ համագործակցել որևէ քաղաքական ուժի հետ: Չեմ բացառում նաև, որ կարող եմ որևէ քաղաքական ուժի կամ դաշինքի հրապարակավ սատարելու և դրա օգտին քարոզչություն իրականացնելու որոշում կայացնել, առանց վերջինիս պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկվելու: Այդուհանդերձ, ելնելով վերը ասվածից, այս պահին նույնչափ հավանական է նաև ընտրությունները բոյկոտելու և բոլոր հնարավոր օրինական միջոցներով դրանց անցկացմանը խոչընդոտելու տարբերակը, եթե մինչ այդ հանգեմ այն եզրակացությանը, որ գործող իշխանական վերնախավն այժմ աչքակապությամբ է զբաղված և կառավարման համակարգի խորքային ու հիմնարար փոփոխություններ իրականացնելու պատրվակով ընդամենը ձգտում է հերթական անգամ վերարտադրվել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:
3049 | 1
Facebook