Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սևանա լճում կորած ձկնորսին մեկ ամսից ավելի է` չեն գտնում

18:05, չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2016 թ.
Սևանա լճում կորած ձկնորսին մեկ ամսից ավելի է` չեն գտնում

Դեկտեմբերի 7-ին` ժամը 10.37-ին ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճում կորած Ա. Կ-ի որոնողական աշխատանքները շարունակելու նպատակով դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
     Ժամը 13.30-ին որոնողական աշխատանքները վերսկսվել են և ժամը 15.30-ին եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով՝ դադարեցվել:
     Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
     Հիշեցնենք, որ ս. թ. հոկտեմբերի 31-ին` ժամը 14.33-ին ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակա լճափից երկու քաղաքացի նավակով դուրս էին եկել Սևանա լիճ ձկնորսության և չէին վերադարձել։ Դեպքի վայր էին մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ ջրափրկարարական ջոկատը: Պարզվել էր, որ կորել են Նորատուս գյուղի բնակիչներ Ա. Ա-ը և Ա. Կ-ը։ Ութօրյա որոնողական աշխատանքների արդյունքում՝ նոյեմբերի 9-ին, ժամը 16.03-ին ջրափրկարարներն ափից մոտ 13 կմ հեռավորությունից հայտնաբերել էին 1992թ. ծնված Ա. Ա-ի դին:

2361 | 0
Facebook