Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կարո՞ղ եք երաշխավորել, որ ընտրություններից հետո գազի ու էլեկտրաէներգիայի սակագները չեն բարձրանա». Փաշինյանը` վարչապետին

17:35, չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2016 թ.
«Կարո՞ղ եք երաշխավորել, որ ընտրություններից հետո գազի ու էլեկտրաէներգիայի սակագները չեն բարձրանա». Փաշինյանը` վարչապետին
     Աժ-կառավարություն հարցուպատասխանի ժամին, դիմելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց` ընտրություններից հետո սպասվո՞ւմ է գազի ու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում: «Հայաստանում ուրախալի բան է եղել, գազի սակագներն իջել են, բայց դրա հետ կապված 2 տխուր փորձ կա: 2011-ին գազի գինը փոխվել էր, բայց ՀՀԿ մեծամասնությունը, Ձեր կառավարությունը թաքցրել էր այդ փաստը հանրությունից ու երբ անցան բոլոր տեսակի ընտրությունները, եկան, ասացին` 300 մլն դոլարի պարտք ենք կուտակել: Հարցս հետևյալն է` եթե ձեր կուսակցությունը, կառավարությունը հանկարծ շարունակի գործել ընտրություններից հետո, կարո՞ղ եք երաշխավորել, որ գազն ու էլեկտրաէներգիան չեն թանկանա, կամ կարո՞ղ եք երաշխավորել, որ էժանացման համար Հայաստանը չի վճարի ռազմավարական օբյեկտով»:
     Կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը հայտարարեց. «Այո, երաշխավորում եմ: Ընտրություններից հետո գազի գինը բարձրանալո՞ւ է, թե՞ ոչ` ո՛չ, դրա դիմաց ռազմական օբյեկտով վճարելո՞ւ ենք` ո՛չ»:
«Կարո՞ղ եք երաշխավորել, որ ընտրություններից հետո գազի ու էլեկտրաէներգիայի սակագները չեն բարձրանա». Փաշինյանը` վարչապետին
3686 | 0
Facebook