Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ով է «Տարվա մարդն»` ըստ ամերիկյան Time պարբերականի

17:15, չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2016 թ.
Ով է «Տարվա մարդն»` ըստ ամերիկյան Time պարբերականի
     Ամերիկյան Time հեղինակավոր պարբերականը «Տարվա մարդ» է ճանաչել ԱՄՆ ընտրված նախագահ, միլիարդատեր Դոնալդ Թրամփին:
     Նշենք, որ «Տարվա մարդ» կոչման հավակնորդների ցուցակում 11 մարդու անուն է եղել:
     Դոնալդ Թրամփից բացի, ում հաղթանակը, պարբերականի կարծիքով, ամերիկյան քաղաքականության պատմության մեջ աննախադեպ երևույթ էր, ցուցակում եղել է նաև նրա մրցակցուհի Հիլարի Քլինթոնի անունը` որպես ԱՄՆ պատմության նախագահի միակ կին թեկնածու:
Դոնալդ Թրամփը` 201թ. «Տարվա մարդ»
Դոնալդ Թրամփը` 201թ. «Տարվա մարդ»

     Ցուցակում են եղել նաև Թուրքիայի նախագահ Էրդողանն, ով դաժան զտումներ է սկսել ձախողված հեղաշրջման փորձից հետո, և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` ԱՄՆ նախագահական ընտրությունների գործընթացին միջամտելու և Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու համար:
     Բրիտանական UKIP կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաջի անունը ևս եղել է հավակնորդների թվում: Վերջինը մեծ ներդրում ունի Brexit-ի կայացման գործում:
     Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, ում «Տարվա մարդ» են ճանաճել Time-ի ընթերցողները, ևս եղել է հավակնորդների ցուցակում:
     Քաղաքական գործիչներից բացի, «Տարվա մարդ» կոչման հավակնորդ են եղել ԴՆԹ խմբագրման տեխնոլոգիայի հեղինակ-մշակող 4 գիտնական, նաև երգչուհի Բեյոնսեն և Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն, ով պատերազմ է հայտարարել կայքում կեղծ լուրեր տարածողներին:
4768 | 0
Facebook