Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պակիստանում ուղևորատար օդանավ է կործանվել

16:55, չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2016 թ.
Պակիստանում ուղևորատար օդանավ է կործանվել

Pakistan International Airlines ավիաընկերությանը պատկանող ուղևորատար ATR 42 մոդելի օդանավն անհետացել է ռադարներից: FlightRadar-ի տվյալներով` օդանավը Պակիստանի Չիթրալա քաղաքից մեկնելիս է եղել մայրաքաղաք Իսլամաբադ: Reuters-ի փոխանցմամբ` օդանավում 47 մարդ է եղել: Լրատվականը, հղում անելով տեղի ոստիկանությանը, հայտնում է, որ օդանավն աղետի է ենթարկվել երկրի հյուսիսային հատվածում:

Daily Pakistan թերթը հաստատում է, որ օդանավում 42 ուղևոր և անձնակազմի 5 անդամ է եղել: Ըստ պարբերականի` օդանավը կործանվել է լեռնային տեղանքում: Աղետի ենթադրյալ վայրում ականատեսները ծուխ են նկատել: Այնտեղ են մեկնել արտակարգ ծառայությունների և փրկարարների ջոկատները:
     ТАСС-ի հաղորդմամբ` թռիչքի մեկնարկից 1.5 ժամ անց օդանավն աղետի ազդանշան է տվել, դրանից անմիջապես հետո օդանավի հետ կապն ընդհատվել է:

9596 | 0
Facebook