Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բեյոնսեն առաջադրվել է Grammy-ի ռեկորդային ինը անվանակարգում

00:05, հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2016 թ.
Բեյոնսեն առաջադրվել է Grammy-ի ռեկորդային ինը անվանակարգում

Ամերիկյան հայտնի երգչուհի Բեյոնսեն Grammy մրցանակաբաշխության անվանակարգերի ռեկորդային քանակ է ստացել: Ձայնագրման ամերիկյան ակադեմիան երգչուհուն նշել է ինը անվանակարգերում:
     Ինչպես հաղորդում է Billboard-ը, Բեյոնսեն մոտ է Grammy-ի պատմության մեջ ամենաշատ անվանակարգերում առաջադրված կնոջ կոչմանը: Երգչուհին առաջադրվել է 62 անգամ և 20 անգամ մրցանակ է ստացել: Դեռ հայտնի չէ, թե կհաջողվի արդյոք նրան գերազանցել երգչուհի և ջութակահարուհի Էլիսոն Քրաուսին, ով ունի 27 մրցանակ:
     Նշենք, որ Grammy 59-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու 2017թ. փետրվարի 12-ին:

15742 | 0
Facebook