Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանի փեսայի կասկածելի նավթային բիզնեսը. Wikileaks

20:05, չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2016 թ.
Էրդողանի փեսայի կասկածելի նավթային բիզնեսը. Wikileaks

Գաղտնի փաստաթղթերի հրապարակմամբ զբաղվող WikiLeaks կայքի վերջին բացահայտումները «կարող են շատ տհաճ լինել Թուրքիայի էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքի համար, ով երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի փեսան է»,-գրում է ավստրիական Die Presse թերթը:
     Թուրք հաքերների Red Hack խումբն ավելի քան 50 հազար էլեկտրոնային նամակ է փոխանցել հարթակին: Նամակագրության մեծ մասը շատ անմեղ է և վերաբերում է կատակներին, բնակարանների որոնմանը և թերթերի հոդվածներին: Այսպես, որոշ նամակների համաձայն, Ալբայրաքն, ամենայն հավանականությամբ, «միացել է այն նախաձեռնությանը, որն առաջարկում էր դատել իր աներ Էրդողանին` որպես ռազմական հանցագործի»:
     Բայց ավելի սկանդալային են մնացած 30 նամակները, որոնք հաստատում են Ալբայրաքի դերը Powertrans ընկերության մեջ և, համապատասխանաբար, Էրդողանի կապը նավթային բիզնեսի հետ:
     Powertrans-ը, ընդգծում է թերթը, Թուրքիայի միակ ընկերությունն է, որը կարող է նավթ ներկրել և արտահանել: Ընկերության ստեղծման մասին որոշումը կայացվել է Թուրքիայի կառավարության կողմից 2011թ.: Գույքային հարաբերություններն անհայտ են, քանի որ հետքերը կորչում են Սինգապուրում և Բրիտանական Վիրջինյան կղզիներում: Ավելի վաղ արված բացահայտումների համաձայն` նավթային ընկերության մասնաբաժինը պատկանում էր Çalık Holding-ին, որի ղեկավարը երկար ժամանակ հենց Ալբայրաքն էր:
     Հրապարակված նամակագրությունում Ալբայրաքը կադրերի տնօրենի հետ միասին քննարկել է պաշտոնների բաշխումը Powertrans-ում և աշխատավարձերի հարցը: Հենց Ալբայրաքն է հավանություն տվել բոլոր առաջարկներին և զբաղվել նավթային ընկերության կազմակերպչական հարցերի լուծմամբ: Իր իրավապաշտպանի հետ նամակագրության մեջ Ալբայրաքը քննարկել է, թե ինչպես է պետք մեկնաբանել մեղադրանքները նավթային ընկերության հետ կապված:

4800 | 0
Facebook