Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կրեմլը բացառել է Հալեպի հարցով գրոհայինների հետ բանակցությունների հնարավորությունը

16:40, չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2016 թ.
Կրեմլը բացառել է Հալեպի հարցով գրոհայինների հետ բանակցությունների հնարավորությունը

Մոսկվան անհնարին է համարել հրադադարի վերաբերյալ Հալեպում մնացած գրոհայինների հետ բանակցությունների իրականացումը: Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` մեկնաբանելով ռուսական կողմի և Սիրիայի զինված ընդդիմության միջև կապերի մասին լուրերը:
     «Ինչ վերաբերում է քաղաքի (Հալեպ) արևելյան հատվածին, ով էլ որ այնտեղ լինի, իսկ այնտեղ ամենայն հավանականությամբ «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման շուրջ համախմբված միավորումներ են, այսինքն այտեղ բոլորը գրոհայիններ են, ահաբեկիչներ»,- ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը:
     Հիշեցնենք, որ այսօր Սիրիայում ռուս գնադպետ է զոհվել: Նա սպանվել է Հալեպի արևմտյան հատվածում, գրոհայինի կրակոցից:

3877 | 0
Facebook