Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երևանի հիմնադրամը խայտառակություն է, կոռուպցիայի ու ստվերի մի մեծ աղբյուր». Արամ Մանուկյան

15:50, չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2016 թ.
«Երևանի հիմնադրամը խայտառակություն է, կոռուպցիայի ու ստվերի մի մեծ աղբյուր». Արամ Մանուկյան
     «Տարածքային կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ, դիմելով Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանին, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարց բարձրացրեց Երևանի հիմնադրամի մասին: «Նախագծից հանեք հիմնադրամ կոչվածները. դառը փորձ ունենք այս առումով: Երևանի հիմնադրամը խայտառակություն է, կոռուպցիայի ու ստվերի մի մեծ աղբյուր է, որը հաճախ ավելին է, քան հենց ինքը` բյուջեն: Ցանկացած մարդ, մի հատ փոքր տնակ կառուցելու կամ քանդելու համար մինչև չանցնի էդ հիմնադրամի թրի տակով, չի կարող թուղթ ստանալ: Էդ պարտադիր-կամավոր հիմնադրամներն ուղղակի պետք է արգելվեն»,- ընդգծեց նա: Վաչե Տերտերյանն արձագանքեց. «Ձեր բերած օրինակը մասնավոր կարծիք է: Համամիտ չեմ, որ Երևանի հիմնադրամն էդպիսին է: Շատ դեպքեր կարող եմ բերել, որ մարդիկ Երևանի հիմնադրամի հետ չեն առնչվում»:
     Հիշեցնենք` այդ հիմնադրամի մասին օրեր առաջ գրառում էր կատարել նաև լրագրող Ոսկան Սարգսյանը: «Գոյություն ունի «Երևան» հիմնադրամ: Երևան քաղաքում կապիտալ որևէ շինարարություն կամ շենք-շինության ձևափոխում կատարելու համար շինթույլտվություն տալու համար թաղապետարաններում կամավոր-պարտադիր սկզբունքով պարտադրում են նշված հիմնադրամին 100 հազար դրամ մուծել: Թե ինչ են եղել այդ հիմնադրամում կուտակված միլիոնները, գիտի Տարոն Մարգարյանը»,- մասնավորապես նշել էր նա:
2638 | 0
Facebook