Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան կորուստներ է կրում Սիրիայում

15:00, չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2016 թ.
Թուրքիան կորուստներ է կրում Սիրիայում

Սիրիայի հյուսիսային Էլ-Բաբ քաղաքում «Եփրատի վահան» գործողությանը մասնակցած թուրք երկու զինվորականներ զոհվել են հարձակման հետևանքով։ Այս մասին հաղորդում է NTV-ն՝ վկայակոչելով իր ռազմական աղբյուրները։

Զինծառայողների վրա հարձակումն իրականացվել է չորեքշաբթի առավոտյան։ Թե ով է հարձակվել թուրքական բանակի դիրքերի վրա՝ չի հստակեցվում։

Հարձակման հետևանքով կա նաև մեկ վիրավոր, ում վիճակը ծանր է։

4883 | 0
Facebook