Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայկական զինուժի կորուստները 2016-ի նոյեմբերին

15:05, չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2016 թ.
Հայկական զինուժի կորուստները 2016-ի նոյեմբերին

2016-ի նոյեմբերի 1-ից 31-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 3 դեպքի մասին։ Կորուստներից երկուսը ոչ մարտական են, հայտնում է «Ռազմինֆո»-ն:
    
     Մարտական կորուստներ
    
    
• Նոյեմբերի 29-ին «Մուրացան» զինվորական հոսպիտալում մահացել է հուլիսի 17-ին ականի պայթյունից գլխի շրջանում վիրավորված Նարեկ Ասատրյանը, փոխանցում են «Երկիր Մեդիա» և «Հայկական ժամանակ» լրատվակայքերը: Լուրը հաստատել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
    
     Ոչ մարտական կորուստներ
    
    
• Նոյեմբերի 13-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մարտական հերթապահության կանոնները խախտած ծառայակցի կրակոցից մահացել է զինծառայող, 1995թ. ծնված Վարդան Հովհաննեսի Առաքելյանը:
    
     • Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի հսկիչ-անցագրային կետում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Իվան Դավիթի Հայրապետյանի դին՝ գլխի հրազենային վնասվածքով: Քրեական գործը հարուցվել է ՀՀ ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանություն):
    
     Վիրավոր
    
    
• Նոյեմբերի 22-ին մարտական դիրքում հերթապահության նշանակված շարքայիններ Ա. Ներսեսյանն ու Ազնավուր Բալեյանը վեճ են սկսել Բալեյանի՝ դիտակետում քնելու պատճառով, հայհոյել են միմյանց, ապա նաև՝ կրակոց է արձակվել Բալեյանի ուղղությամբ, որը դիպել է զինծառայողի գլխին: Նրան տեղափոխել են զինվորական հոսպիտալ: ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քօ 34-104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ, որն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներում):
     ՊԲ պայմանագրային զինծառայող 24-ամյա Քաջիկ Բադալյանը և ժամկետային զինծառայող 19-ամյա Կարապետ Միքայելյանը վիրավորվել են Արցախի շրջանում:

Ադրբեջանական զինուժի կորուստները՝ այստեղ:

5525 | 0
Facebook