Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե տնակում ապրողին բնակարան ենք տալիս, իսկ նա շարունակում է ապրել տնակում, պետք է հասկանանք` ինչո՞ւ է այդպես». ՀՀ վարչապետ

14:35, չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2016 թ.
«Եթե տնակում ապրողին բնակարան ենք տալիս, իսկ նա շարունակում է ապրել տնակում, պետք է հասկանանք` ինչո՞ւ է այդպես». ՀՀ վարչապետ

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանին տեղեկացրել է, որ 28 տարի անց Գյումրիում կան ընտանքիներ, ովքեր տնակներում են ապրում. «Մենք մեր հերթին, պետությունն էլ իր հերթին ամեն ինչ անում է, բայց դեռևս այս խնդիրը լուծված չէ, պետք է նոր նախագծեր մշակենք, որպեսզի խնդիրը վերջնական լուծվի»,- ասել է քաղաքապետը: Վարչապետ Կարեն Կարապետյանն արձագանքել է. «Էդ խնդիրը մենք պետք է լուծենք, բայց պետք է ճշմարիտն էլ ասենք, եթե դոմիկում ապրողին տվել ենք բնակարան, բայց վերջինը շարունակում է ապրել դոմիկում, պետք է հասկանանք` ինչո՞ւ է այդպես, ի՞նչն է պատճառը»: Ակտիվիստ, քաղաքան գործիչ Կարեն Պետրոսյանը ևս խնդրի մասին բարձրաձայնեց. «Մեր արժանապատվությունը և մեր ազգային թասիբը պետք է ցույց տանք, պետք է այնպես անենք, որ Գյումրիում երկրաշարժի 30-ամյակին տնակներ չլինեն»:
     «Մեր թասիբի մասին եք խոսում, ես էլ եմ ուզում հենց էդ թասիբն արթնացնել գյումրեցու, շիրակցու մոտ»,- պատասխանեց Կարեն Կարապետյանը:

4286 | 0
Facebook