Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մարզչական գործունեությունն ինձ շատ հարազատ եմ համարում». Արմեն Պետրոսյանը հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին

14:50, չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2016 թ.
«Մարզչական գործունեությունն ինձ շատ հարազատ եմ համարում». Արմեն Պետրոսյանը հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին

«Գանձասար-Կապան»-ի 31-ամյա կիսապաշտպան Արմեն Պետրոսյանն ավարտել է մարզական կարիերան և անցել մարզչական աշխատանքի։ Այսուհետև Արմեն Պետրոսյանը ընդգրկված կլինի ակումբի մարզչական շտաբում և կօգնի Աշոտ Բարսեղյանին։ Ապագա ծրագրերով Պետրոսյանը կիսվել է ակումբի մամուլի ծառայության հետ։ Խոսելով կարիերան ավարտելու որոշման մասին՝ Պետրոսյանը նշել է.

«Ինձ առաջարկեցին անցնելմարզչական գործունեության։ Մի փոքր դժվար էր ինձ համար նման որոշում կայացնելը, բայց երբ դիտարկում ենք յուրաքանչյուր կողմից, ապա վերջը սա էր լինելու։ «Գանձասար-Կապան»-ն ինձ համար հարազատ թիմ է։ Այո, կարող էի շարունակել խաղալը, փառք Աստծո ոչ մի վնասվածք, ոչ մի խնդիր չունեի։ Ամբողջ կարիերայիս ընթացքում ոչ մի վնասվածք չեմ ստացել։ Ուզեցի հենց այդ մակարդակի վրա էլ ավարտել։ Մարզչական գործունեությունն ինձ շատ հարազատ եմ համարում։ Տա Աստված, որ ամեն ինչ ընթանա լավ հունով։ Հիմա գնում ենք արձակուրդ։ Դեկտեմբերի 8-ին վերջին մարզումն է։ 10-ից ավելի տարիներ հենց այդ կերպ եմ անցկացրել։ Հիմա այս պահին կարող է այդքան էլ չեմ պատկերացնում իրավիճակի լրջությունը, գուցե ընկնեմ նաև մտածմունքների մեջ, բայց կյանքը շարունակվում է։ Ե՛վ ֆուտբոլում, և՛ կյանքում շատ բաներ եմ տեսել, ես ամեն ինչ լավ եմ անում և այս գործում էլ ձգտելու եմ առավելագույնին, որպեսզի հաջողություն ունենանք։ Երբ մարդիկ ինձ հետ հույսեր են կապում, աշխատում եմ անել առավելագույնը՝ սպասելիքներն արդարացնելու համար»։

1972 | 0
Facebook