Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չիլի պղպեղի արտադրությունը Հնդկաստանում

03:55, հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2016 թ.
Չիլի պղպեղի արտադրությունը Հնդկաստանում

Այս «կարմիր ծովը» գտնվում է Հնդկաստանի Շերտա գյուղում, որի կանայք հմտացել են չիլի տեսակի կծու պղպեղի մշակման գործում: Նրանք 20 կգ պղպեղի կոթերն ու միջուկը հեռացնելու համար ստանում են 15 ռուփի՝ 82 դրամ: Հնդկաստանը չիլի պղպեղի ամենամեծ մատակարարներից է աշխարհում: Արտադրանքը շատ մեծ պահանջարկ ունի նաև երկրի ներսում, հնդիկների համար պղպեղը կերակուրը համեղ դարձնելու ամենաէժան միջոցն է:
     Տարվա 4 ամիսներին՝ հունվարից ապրիլ, Շերտայի վարձու բանվորուհիները մշակում ու չորացնում են պղպեղն՝ օրական արտադրելով մոտ 10 տոննա շատ կծու պղպեղ: Այն փռում են գյուղի գլխավոր մայրուղու երկու կողմերին և չորացնում, նրա սուր հոտը տարածվում է ողջ գյուղով մեկ, իսկ հեռվից դիտելիս տարածքը կարմիր ծովի է նմանվում:

Չիլի պղպեղի արտադրությունը Հնդկաստանում
Չիլի պղպեղի արտադրությունը Հնդկաստանում

Հատկանշական է, որ Շերտայում չիլի պղպեղ չի աճեցվում, որովհետև 60 տարի առաջ գրունտային ջրերի մակարդակի իջեցման պատճառով հողը դարձել է այդ մշակաբույսի համար անպիտան: Բայց, դարավոր ավանդույթին հավատարիմ մնալով՝ այստեղի բնակչությունը մշակում է աշխարհի ամենաորակյալ պղպեղներից մեկն՝ այն բերելով հարևան նահանգներից:

Չիլի պղպեղի արտադրությունը Հնդկաստանում
Չիլի պղպեղի արտադրությունը Հնդկաստանում

10809 | 0
Facebook