Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի հանձնարարականն արհամարհել են». Անահիտ Բախշյան

13:40, չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2016 թ.
«Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի հանձնարարականն արհամարհել են». Անահիտ Բախշյան

Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասում՝ Անձնագրային և վիզաների վարչության շենքի հարևանությամբ կա մի ահռելի փոս, որն ամեն օր շարունակում է լցվել աղբով, ահազանգում է Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: «2014թ. հունիսի 10-ին նամակով դիմեցի քաղաքապետին՝ ուշադրություն հրավիրելով այս տհաճ իրողության վրա: Պատասխան նամակից տեղեկացա, որ թաղամասի հ. 17/4 հասցեում գտնվող հողամասը սեփականության իրավունքով պատկանում է «Բոստան» ՍՊԸ-ին, որն այդտեղ բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման թույլտվություն է ստացել քաղաքապետարանից: Մինչ օրս քաղաքաշինական որևէ գործունեություն չի իրականացվել տեղում, իսկ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարը դեռևս 2014թ. սեփականատիրոջը ծանուցել է սեղմ ժամկետներում տարածքը բերել պատշաճ սանիտարական վիճակի և այն օգտագործել ըստ նշանակության: Մինչդեռ ականատեսները վկայում են, որ այսօր աղբն այնտեղ դատարկվում է նույնիսկ բեռնատարներով»,- նշում է Բախշյանը` կցելով լուսանկար:

2324 | 0
Facebook