ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 7-ին Հրազդան քաղաքի Միկրոշրջանի ակումբներից մեկում հայտնաբերվել է 24-ամյա երիտասարդի դի։
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Միկրոշրջան թաղամասի ակումբներից մեկում, ըստ նախնական տեղեկությունների, ժամը 02։10-ի սահմաններում հանկարծամահ է եղել 24-ամյա երիտասարդ։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն։