Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Գազի մաֆիան խեղճացրեց Կարեն Կարապետյանին

12:00, չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2016 թ.
Գազի մաֆիան խեղճացրեց Կարեն Կարապետյանին
     Վերջին օրերին ակտիվացել են խոսակցություններն այն մասին, որ առաջիկայում Հայաստանում բենզինի գները կտրուկ կնվազեն: Այդ լուրերն ավելի որոշակի դարձան, երբ նոր կառավարության ձևավորման առաջին իսկ օրերին բենզինի գինը նվազեց նախ 20, այնուհետև` օրեր անց, ևս 10 դրամով: Որոշ լուրերի համաձայն, բենզինի գինը պետք է նվազեր շուրջ 100 դրամով, սակայն վերջին երկու ամսվա ընթացքում բենզինի գների որևէ փոփոխություն տեղի չի ունենում: Գներում փոփոխություն տեղի չունեցավ նույնիսկ վարչապետ Կարեն Կարապետյանի բարձրագոչ այն հայտարարությունից հետո, թե իբր շուկա են մտել բենզինի և դիզվառելիքի նոր ներկրողներ: Ասում են, որ բենզինի և դիզվառելիքի արժեքի նվազեցմանը խոչընդոտել են գազալցակայանների սեփականատերերը, ովքեր այդ մասին դժգոհել են Սերժ Սարգսյանին ու տեղեկացրել, որ այդ դեպքում գազով աշխատող մեքենաների սեփականատերերը կօգտվեն բենզինից: Ասում են նաև, որ գազալցակայանների տերերին համախմբել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ այդ կերպ նաև «ատամ» ցույց տալով նոր վարչապետին և կառավարությանը:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
23348 | 6
Facebook