Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Առողջարար մթերքներ, որ վնասակար են ձմռանը

22:10, չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2016 թ.
Առողջարար մթերքներ, որ վնասակար են ձմռանը

Մասնագետները հատկապես ձմռանը խորհուրդ են տալիս վիտամիններով և սննդարար նյութերով հարուստ մթերքներ կիրառել։ Բայց պարզվել է, որ ոչ բոլոր օգտակար մթերքներն են թույլատրելի ձմռանը։

Այս մթերքների շարքում բժիշկները հատկապես շեշտում են մանդարինը։ Մադարինը մեծ քանակությամբ C վիտամին է պարունակում և բարձրացնում է մարդու իմունիտետն ու տրամադրությունը։ Բայց բժիշկներն զգուշացնում են, որ մանդարինն ալերգիայի պատաճառ կարող է դառնալ, բացի այդ, այն մեծ քանակությամբ շաքար է պարունակում։ Մանդարինի թթվայնությունը գրգռում է նաև լորձաթաղանթը։ Այնպես որ, մանդարին պետք է ուտել չափավոր և շատ զգույշ։

Ձմռան ցրտերին օրգանիզմը տաք արգանակով ջերմացնելը շատ արդյունավետ է։ Բայց երիկամների, ենթաստամոքսային գեղձի, 12-մատնյա աղու և ստամոքսի խնդիրներ ունեցող մարդկանց համար այն վտանգավոր է։ Բացի այդ, արգանակը նաև գրգռում է նյարդային և սիրտանոթային համակարգը։

Խանութներում կլոր տարին վաճառվող կանաչին ձմռանը չարաշահելը վտանգավոր է։ Ցուրտ ժամանակ անգամ ջերմոցներում այն առանց հատուկ քիմիկատների չի աճում։ Վտանգավոր են հատկապես կանաչ սոխն ու հազարի տերևները։ Բժիշկներն զգուշացնում են, որ օգտագործելուց առաջ անհրաժեշտ է դրանք լվանալ եռացրած ջրով։

13618 | 1
Facebook