Խնդրում ենք սպասել...

Միջազգային

19-ամյա ֆուտբոլիստը մահացել է հանդիպման ընթացքում՝ սրտի կաթվածից

10:52, չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2016 թ.
19-ամյա ֆուտբոլիստը մահացել է հանդիպման ընթացքում՝ սրտի կաթվածից

Տանզանիայի առաջնության հերթական տուրի՝ «Մվադու»-ի դեմ հանդիպման ընթացքում «Մբաո» թիմի 19-ամյա հարձակվող Իսմաիլ Մրիշոն մահացել է սրտի կաթվածից։ Հանդիպման 59-րդ րոպեին, մրցակցին բախվելուց հետո, Մրիշոն ընկել է խոտածածկին և չի կարողացել ինքնուրույն բարձրանալ։ Մարզադաշտում հերթապահող բժիշկներն առաջին բուժօգնությունն են ցուցաբերել ֆուտբոլիստին, ինչից հետո նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ավելի ուշ մահացել է։ Նշենք, որ առաջին խաղակեսում Մրիշոն գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել՝ կրնկով գնդակն ուղարկելով մրցակցի դարպասը։

19-ամյա ֆուտբոլիստը մահացել է հանդիպման ընթացքում՝ սրտի կաթվածից
7928 | 0
Facebook