Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ծառուկյանը հանդիպել է Սերժ Սարգսյանին. վերջինն ասել է՝ «բոլորս կպնում ենք իրար». «Հրապարակ»

10:20, չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2016 թ.
Ծառուկյանը հանդիպել է Սերժ Սարգսյանին. վերջինն ասել է՝ «բոլորս կպնում ենք իրար». «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «ԲՀԿ-ում խոր ափսոսանք են ապրում, որ քաղխորհրդի «պատմական» նիստը ոչ թե Մարզահամերգայինի ամենամեծ դահլիճում են անցկացրել, այլ «ինչ-որ մի» Մելիք-Ադամյանի կառավարության դահլիճում:
     Կուսակցությունում լուրջ անհանգստություն կա, թե ում հետ է ընտրությունների գնալու առաջնորդը, որը 60-ամյակը դրսում նշելուց հետո վերադարձել է, հանդիպել Սերժ Սարգսյանին և համաձայնության եկել հետագա անելիքների շուրջ:
     «Երկիրը գտնվում է ծանր վիճակում, անձնական-կուսակցական շահեր չեն լինելու, բոլորս կպնում ենք իրար՝ երկիրն էս վիճակից հանելու համար, խաղեր չեն լինելու»,- ասել է Սերժ Սարգսյանը:
     Մեր տեղեկություններով` Ծառուկյանն ընտրությունների է գնալու լայն դաշինքով և այժմ հանդիպումներ է ունենում քաղաքական-հասարակական հայտնի, բայց դեռ կուսակցական պայքարի մեջ չընդգրկված դեմքերի հետ։ Որոշված է նրան «վերկուսակցական» ստատուս տալ, և այդ հողի վրա բանակցող ուժերի մեջ գզվռտոց է ընկել, թե ով է լինելու «թիվ մեկը»։
     ԲՀԿ-ի մասով կրկին արդիական է կուսակցության ղեկավարի փոփոխության խնդիրը, թեև ասում են՝ Հովիկ Աբրահամյանը թույլ չի տա։ Խոսք է գնում նաև, որ անհավատարիմները չեն ներվելու՝ Սամվել Բալասանյան, Մարտուն Գրիգորյան, Բազմասեր Առաքելյան, որոնք արդեն հանգրվանել են ՀՀԿ տանիքի տակ։
     Այս պահին Ծառուկյանը քննարկում է, թե ինչպես, ինչ տեքստով և միջավայրում պետք է անի վերադարձի հայտարարությունը, ինչպես նաև` երբ: Նրա զինակիցներից ոմանք գտնում են, որ պետք է ձգել ինտրիգը»:
     Մանրամասները` թերթի համարում:

4490 | 4
Facebook