Խնդրում ենք սպասել...

Համացանց

«28 տարի առաջ վերջին գիշերն էր, որ համբուրեցի մորս». Վահագն Խաչատրյան

10:45, չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2016 թ.
«28 տարի առաջ վերջին գիշերն էր, որ համբուրեցի մորս». Վահագն Խաչատրյան
     «28 տարի առաջ վերջին գիշերն էր, որ համբուրեցի մորս և բարի գիշեր մաղթեցի: Եվ իմ կյանքում այդ օրվանից հետո ամեն ինչ փոխվեց, քանի որ առանց մայրիկիս կյանքն իմ համար դժոխքի էր վերածվել: Անցել է 28 տարի, բայց ոչինչ չի փոխվել, անբացատրելի ջերմությամբ ու կարոտով փնտրում եմ մայրիկիս....»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ակտիվիստ Վահագն Խաչատրյանը: Վերջինը 1988 թվականի ավերիչ երկարաշարժի ժամանակ կորցրել է մայրիկին:
     Հիշեցնենք, որ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել մոտ 20.000 մարդ, որոնցից հոսպիտալացվել է 12.500 մարդ, զոհերի թիվը կազմել է 25.000 մարդ: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում (մոտ 15-17 000) և Սպիտակում (4 000) մարդ:
7779 | 0
Facebook