Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Սասնա ծռերի» ազատազրկված անդամները կմասնակցե՞ն ընտրություններին. «Ժամանակ»

10:10, չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2016 թ.
«Սասնա ծռերի» ազատազրկված անդամները կմասնակցե՞ն ընտրություններին. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Ընտրություններին մասնակցել պատրաստվող քաղաքական ուժերից մեկը դիտարկում է «Սասնա ծռերի» ազատազրկված և ընդհատակում գտնվող որոշ անդամներին նախընտրական ցուցակում ընդգրկելու շուրջ քննարկում սկսել «Սասնա ծռերի» բանտարկված անդամների հետ։
     Թեև «Հիմնադիր խորհրդարանն» ընտրություններին մասնակցելուն դեմ է հանդես գալիս, այդուամենայնիվ, դա Արայիկ Խանդոյանի ՏԻՄ ընտրություններին՝ հայրենի գյուղում առաջադրվելու նախադեպը հույս է ներշնչում, որ այլոց եւս հնարավոր կլինի համոզել։
     Սա իհարկե այն դեպքում, եթե «Սասնա ծռերի» գործով դատավարությունը ավարտված չլինի մինչեւ ապրիլի 2-ը, որովհետեւ ըստ օրենքի՝ դատապարտվելուց հետո ընտրություններին մասնակցելը ապօրինի է»:
     Մանրամասները` թերթի համարում:

2631 | 0
Facebook