Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ծանրամարտ. Իզաբելլա Յայլյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ

18:30, երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2016 թ.
Ծանրամարտ. Իզաբելլա Յայլյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ

Իսրայելի Էյլատ քաղաքում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։ Ստուգատեսին Հայաստանը ներկայացնում է 10 ծանրորդ և 3 ծանրորդուհի։ Մինչև 23 տարեկանների պայքարում Հայաստանը ներկայացնող 58 կգ քաշային մինչև 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոնուհի Իզաբելլա Յայլյանը մեր պատվիրակության առաջին մեդալը նվաճեց։ Մեր մարզուհին, պոկում վարժությունում գրանցելով 85 կգ արդյունք, անձնական քաշով մրցակիցներից ավելի թեթև լինելու շնորհիվ նվաճեց փոքր բրոնզե մեդալ։ Հրում վարժությունում Իզաբելլան անհաջող հանդես եկավ՝ գրանցելով 105 կգ արդյունք։ Երկամարտի 190 կգ արդյունքով Յայլյանը զբաղեցրեց 5-րդ տեղը։

Այս քաշային կարգում չեմպիոն հռչակվեց Ուկրաինան ներկայացնող Վերոնիկա Իվասյուկը՝ երկամարտի 201 կգ արդյունքով, արծաթե մեդալ նվաճեց Թուրքիան ներկայացնող Սումեյե Քենթլին՝ երկամարտի 199 կգ արդյունքով, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Լեհաստանը ներկայացնող Կատազինա Կրասկան՝ 197 կգ արդյունքով։

Նշենք նաև, որ մինչև 20 տարեկան տղաների պայքարում Հայաստանը ներկայացնող 62 կգ քաշային Դավիթ Գասպարյանը, պոկելով 110 կգ և հրելով 135 կգ, երկամարտի 245 կգ արդյունքով զբաղեցրեց 8-րդ տեղը։

Մինչև 23 տարեկանների պայքարում Հայաստանը ներկայացնող մեծահասակների Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը, պոկելով 96 կգ և հրելով 130 կգ, երկամարտի 226 կգ արդյունքով զբաղեցրեց 6-րդ տեղը։ Հրում վարժությունում, սակայն, Սմբատին հաջողվեց նվաճել փոքր բրոնզե մեդալ։ Նույն տարիքային խմբի 62 կգ քաշային կարգի մեր ներկայացուցիչ Գևորգ Բաղդասարյանը, պոկելով 110 կգ և հրելով 145 կգ, երկամարտի 255 կգ արդյունքով զբաղեցրեց 9-րդ տեղը։

Իզաբելլա Յայլյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ
Իզաբելլա Յայլյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ
Դավիթ Գասպարյանը 8-րդն է
Դավիթ Գասպարյանը 8-րդն է
Սմբատ Մարգարյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ
Սմբատ Մարգարյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ
Գևորգ Բաղդասարյանը 9-րդն է
Գևորգ Բաղդասարյանը 9-րդն է
4103 | 0
Facebook