Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Գագիկ Խաչատրյանի գլխին «սև ամպեր» են կուտակվում

17:35, երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2016 թ.
Գագիկ Խաչատրյանի գլխին «սև ամպեր» են կուտակվում
     Կառավարությունը շարունակում է Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի դեմ սկսած արշավը: ՏՄՊՊՀ-ն օրեր առաջ «բացահայտեց», որ «Մասիսի բերրիություն» ընկերությունը, պետբյուջեից սուբսիդավորվելով, թանկ գնով պարարտանյութ է ձեռք բերել ու բաշխել գյուղացիներին, մինչդեռ այլ ընկերություններ, որոնք ներառված չէին այդ ծրագրում, նույն պարարտանյութը գնում էին ավելի էժան: Ասում են` «Մասիսի բերրիություն»-ը փոխկապակցված է Գագիկ Խաչատրյանի հետ ու 4 տարի անց նոր «պարզվում է», որ նման խնդիր կա: Ֆինանսների նախկին նախարարի դեմ իրականացվող գործողություններն այսքանով չի սահմանափակվում: Ըստ լուրերի` վերջին շրջանում ազատականացում է նկատվում նաև անվադողերի շուկայում, ինչով պայմանավորված` նաև գներն են իջել: Խոսակցությունների համաձայն, նախկինում Խաչատրյանին պատկանող ընկերությունը մոնոպոլ դիրք էր զբաղեցնում շուկայում ու թույլ չէր տալիս որևէ մեկին անվադողեր ներկրել Վրաստանից:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
14863 | 2
Facebook