Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանի թիվ 150 հիմնական դպրոցի բակում հնչած կրակոցների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

16:40, երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2016 թ.
Երևանի թիվ 150 հիմնական դպրոցի բակում հնչած կրակոցների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
     Երեկ տեղեկացրել ենք, որ Նոր Նորք վարչական շրջանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան 150 հիմնական դպրոցի բակում կրակոցներ են հնչել։ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործով հարցաքննվել են մի շարք անձինք, ականատես վկաներ։ Նշանակվել է դատահետքաբանական, դատաձգաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննություն: Գրություն է ուղարկվել ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայություն` դեպքի վայրին մոտակա տեսախցիկների տեսաձայնագրություններն ստանալու նպատակով: Հանձնարարություն է տրվել ոստիկանության Նոր Նորքի բաժնին` ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձին (անձանց), հնարավոր տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ: Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։
3122 | 0
Facebook