Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ռուսաստանի բասկետբոլի ֆեդերացիան ամեն ինչ անում էր, որ մենք դժվարություններ ունենանք». Արա Պողոսյան

16:10, երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2016 թ.
«Ռուսաստանի բասկետբոլի ֆեդերացիան ամեն ինչ անում էր, որ մենք դժվարություններ ունենանք». Արա Պողոսյան

Օրերս հայտնի դարձավ, որ «Ուրարտու» բասկետբոլային ակումբը դուրս է գալիս Ռուսաստանի Սուպերլիգա 1-ի խաղարկությունից։ Ակումբի նախագահ Արա Պողոսյանը, լրագրողների հետ զրույցում, խոսեց նման որոշման պատճառների մասին․

«Պատճառը միայն ֆինանսները չեն, որոնք կարող ենք հայթայթել: Մենք կանգնեցինք մի շարք խոչընդոտների առաջ, որոնք չհաջողվեց հաղթահարել: Նախ Ռուսաստանի բասկետբոլի ֆեդերացիան ամեն ինչ անում էր, որ մենք դժվարություններ ունենանք, հետո մեր՝ վնասվածք ստացած բասկետբոլիստներին փոխարինելու հնարավորություն չունեինք, քանի որ այդպես էր պահանջում առաջնության կանոնակարգը»,- Պողոսյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը:

2457 | 0
Facebook