Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Միքայել Մելքումյանը բարձրաձայնեց ԿԲ-ի գնած 660 հազար դրամանոց համակարգիչների մասին

15:30, երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2016 թ.
Միքայել Մելքումյանը բարձրաձայնեց ԿԲ-ի գնած 660 հազար դրամանոց համակարգիչների մասին
     Բյուջե 2017-ի լրամշակված տարբերակի քննարկման ժամանակ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը դիմելով Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին, հարց ուղղեց ԿԲ գնումների հետ կապված: «ԿԲ-ն գրել է, թե պրեմիում դասի բենզին է նախատեսել օգտագործել, բայց չգիտեն ինչ գնով, ինչ գին է հիմա շուկայում: ԿԲ-ն նաև գրել է, թե 650-660 հազար դրամով Apple նոութբուք է օգտագործելու: Մտեք խանութներն ու տեսեք, թե սովորական նոութբուքերն ինչ արժեն: Պարտադիր չէ, որ ԿԲ-ն դիզայներական, ռետինե էկրանով նոութբուքեր օգտագործի»: Վարդան Արամյանն արձագանքեց. «660 հազարը շատ է, թե քիչ, պետք է հասկանալ` ինչ պարամետրերի մասին է խոսքը: Վստահեցնում եմ` կան համակարգիչներ, որ կարող են լինել միլիոնից ավելի: Եթե ուզում ես այնպիսի պարամետրերով, որ բարդ ծրագրեր աշխատեցնի, պետք է բարձր արժենա: Կարող են լինել համակարգիչներ, որ 120 հազար դրամ արժենան»:
3281 | 0
Facebook