Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մեր երկրում առնվազն հինգ հոգի Թրամփից հարուստ է, իսկ դուք` ռակը թողած, մրսածության կաթիլներ եք տալիս». Արամ Մանուկյանը` նախարարին

14:50, երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2016 թ.
«Մեր երկրում առնվազն հինգ հոգի Թրամփից հարուստ է, իսկ դուք` ռակը թողած, մրսածության կաթիլներ եք տալիս». Արամ Մանուկյանը` նախարարին

«Ձեր ներկայացրած ծրագիրը բացարձակ ադեկվատ չէ այսօրվա իրավիճակին: Բյուջեն քաղաքական փաստաթուղթ է, որը պետք է քաղաքական լուծումներ առաջարկի: Դուք ՀՀ տնտեսության հիվանդ կողմերին բացարձակ չեք անդրադառնում, չեք արտասանում ոչ կոռուպցիա, ոչ մենաշնորհ, ոչ ազատ տնտեսություն: Ո՞րն է ձեր կոնցեպտը, ինչո՞վ եք տարբերվում նախորդ կառավարությունից: Չէ՞ որ իրավիճակը ճգնաժամային է»,- Բյուջե 2017-ի լրամշակված տարբերակի քննարկման ժամանակ, դիմելով ֆինանսների նախարար Վարդան Արամյանին, հարցրեց ՀԱԿ խմբակցության պտգամավոր Արամ Մանուկյանը:
     Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն արձագանքեց. «Բյուջեն գործիք է մակրոտնտեսական կառավարման համար: Մեր մոտեցումներն այդ խնդիրների մասին ներկայացրել ենք: Կոռուպցիայի դեմ ուղղված մեր քայլերը հաջողություն ունենալու են»:
     Արամ Մանուկյանի դիտարկումը չուշացավ. «Դուք մեր հիվանդ, քայքայվող տնտեսությանը նայում եք որպես երկար՝ 50 տարվա բուժվող համակարգի, ու նրան տալիս եք մրսածության դեղեր, բայց համակարգը փտախտի մեջ է, քայքայվում է, իմ ասածը սա է` ձեր քայլերն ադեկվատ չեն դրան, մինչդեռ ռադիկալ քայլեր են պետք... Մեր երկրում առնվազն հինգ հոգի Թրամփից հարուստ է, ո՞նց է առաջացել: Ռակը թողած, մրսածության կաթիլներ եք տալիս, իմ ասածը դա է»:

3220 | 1
Facebook