Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ասպիրանտուրայում սովորելու պատճառով բանակից տարկետում ստանալու, հետագայում էլ չծառայելու հնարավորությունից օգտվել են հիմնականում պաշտոնյաների տղաները». Ոսկան Սարգսյան

17:45, երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2016 թ.
«Ասպիրանտուրայում սովորելու պատճառով բանակից տարկետում ստանալու, հետագայում էլ չծառայելու հնարավորությունից օգտվել են հիմնականում պաշտոնյաների տղաները». Ոսկան Սարգսյան
    

Կառավարությունում քննարկվելու է «Զինվորական ծառայության անցնելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու հարցը: Առաջարկվում է 18 տարին լրացած բոլոր տղաներին բանակ տանել: Լավ է ուշ, քան՝ երբեք: Մինչև հիմա ասպիրանտուրայում սովորելու պատճառով բանակից տարկետում ստանալու, հետագայում էլ չծառայելու հնարավորությունից օգտվել են հիմնականում պաշտոնյաների և հարուստների տղաները: Հայաստանի բանակը, հատկապես սահմանագծում ծառայող ստորաբաժանումները, դարձել են բանվորագյուղացիական: Հայաստանից արտագաղթի պատճառով զինվորների պակաս կա: Ահռելի պետական ապարատը պետք է մի քանի անգամ կրճատել, բյուջեի փողերն ուղղել սահմանագծում ծառայող պայմանագրային զինծառայողների քանակի ավելացմանը: Եթե նման բան չարվի, առաջիկա տարիներին ստիպված կլինենք Իսրայելի նման աղջիկներին էլ պարտադիր ժամկետային ծառայության զինակոչել:

3837 | 1
Facebook