Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կամքի ուժ» գիրքը մեր սովորությունները հասկանալու և ղեկավարելու մասին է

18:25, երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2016 թ.
«Կամքի ուժ» գիրքը մեր սովորությունները հասկանալու և ղեկավարելու մասին է

Մասնագիտությամբ ծրագարվորող Հրաչյա Մանուկյանը մի օր պարզեց, որ հետաքրքրությունները ծրագրավորումից դուրս են: «Չեմ կարծում, թե աշխարհում կա մեկն, ով հասկանում է կյանքի խաղի կանոնները: Մենք պարզապես խաղում ենք այն կանոններով, որոնք գիտենք»,- համոզված է նա:

Հեղինակն իր նոր գիրքն անվանել է «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները»: Գիրքը մեր սովորությունները հասկանալու և ղեկավարելու մասին է, որն ընթերցելիս յուրաքանչյուրը կհասկանա, թե որքան հաճախ ենք մենք դառնում սովորությունների զոհը` նույնիսկ առանց գիտակցելու:

Գրքում հեղինակը ներկայացնում է իր անձնական փորձը, պատմում, թե ինչպես է սեփական անձի վրա աշխատելը փոխում մարդու աշխարհընկալումը, ունակությունները, օգնում ազատվել վնասակար սովորություններից և ձեռք բերել օգտակար սովորություններ:

Գիրքն անդրադառնում է ամենատարածված սովորություններին` ծխելուց մինչև սթրեսներ, ալկոհոլ օգտագործելուց մինչև օրնիբուն քրտնաջան աշխատանք, կպարզեք, թե ինչպես են դրանք ձևավորվում, և ամենակարևորը` ինչպես պետք է դրանք ղեկավարել:

Գրքի շնորհանդեսը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին:

2701 | 0
Facebook