Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հովհաննեսն արդեն 7 օր է` հացադուլի մեջ է. նրանից վրեժ են լուծում». Սյուզան Սիմոնյան

15:05, երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2016 թ.
«Հովհաննեսն արդեն 7 օր է` հացադուլի մեջ է. նրանից վրեժ են լուծում». Սյուզան Սիմոնյան
     «Հովհաննեսն արդեն 7 օր է հացադուլի մեջ է: Նրանից վրեժ են լուծում դեռևս Ազատության հրապարակ Նոր տարվա գիշերը տոնածառի հագուստով ներկայանալու համար»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիմնադիր խորհրդարան»-ի մամուլի պատասխանատու Սյուզան Սիմոնյանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ քաղաքացիական ակտիվիստը պահանջում է իրեն արդարացնել և ազատ արձակել: Ղազարյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողություններ կատարելու համար՝ «զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը»:
2506 | 1
Facebook