Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նախատեսվում է ծրագրավորել շուրջ 1 միլիոն 2 հարյուր 10 միլիարդի չափով հարկային եկամուտներ». Վարդան Արամյան

13:50, երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2016 թ.
«Նախատեսվում է ծրագրավորել շուրջ 1 միլիոն 2 հարյուր 10 միլիարդի չափով հարկային եկամուտներ». Վարդան Արամյան

«Մենք չենք կարող ներկայացնել մի բյուջե, որը աղճատված կլինի տնտեսական իրականությունից: Երկրորդ հերթին` մենք հաշվի ենք առել մակրոտնտեսական կայունության սկզբունքը: Ծախսերի մասով փոքր-ինչ պահպանողական վարքագիծ պետք է դրսևորենք, որ պարտքը ապագա տարիների համար լինի կառավարելի, դուրս չգա վտանգավոր տիրույթ»,- այսօր ԱԺ-ում ՀՀ 2017թ. պետական բյուջերի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Վ. Արամյանի խոսքով` կարևոր է նաև հարկային եկամուտների հավաքագրման սկզբունքը. այս մասով պետք է ևս իրատես լինել և հարկային ծանրաբեռնվածություն չդնել հարկային գործակալների և տնտեսվարող սուբյեկտների վրա: «Ծրագրային բյուջետավորման ձևաչափով մեր քննարկումները որակական նոր հարթություն կտեղափոխվեն՝ կունենանք ոչ միայն ֆինանսական, այլև՝ որակական ցուցանիշներ»,- նշեց նա:

«Ներկայացրել ենք փոփոխված տարբերակում 16.1 միլիարդ դրամով նվազեցնել կրթության ոլորտի ծախսերը, ինչը կախված է աշակերտների թվաքանակի նվազեցման հետ: Գազի սակագների փոփոխմամբ պայմանավորված` 3 միլիարդ դրամով նվազեցվել են ընդհանուր պահպանման ծախսերը: 8 միլիարդ դրամով ավելացրել է կառավարության պահուստային ֆոնդը և այլն: Աղետի գոտում բնակարանների ապահովման մասով ավելացրել ենք ֆինանսավորումը, որ ամբողջական լուծենք այս հարցը»,- ասաց Արամյանը` հավելելով, որ եկամուտների մասով նախատեսվում է ծրագրավորել շուրջ 1 միլիոն 2 հարյուր 10 միլիարդի չափով հարկային եկամուտներ, տուրքեր և այլ եկամուտներ: «Հարկային եկամուտները լինելու են 1 միլիոն 135 միլիարդ դրամ, ծախսերը պահպանվել են 1 միլիոն 3 հարյուր 60 միլիարդի շրջանակներում, դեֆիցիտը՝ շուրջ 150 միլիարդ հարյուր միլիոն»:

2965 | 0
Facebook