Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Տղամարդիկ» ֆիլմի գլխավոր հերոսը` Ավետիք Գևորգյանն այսօր կդառնար 76 տարեկան

14:45, երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2016 թ.
«Տղամարդիկ» ֆիլմի գլխավոր հերոսը` Ավետիք Գևորգյանն այսօր կդառնար 76 տարեկան

Հայ դերասան Ավետիք Գևորգյանն, ում մեծ ճանաչում բերեց «Տղամարդիկ» ֆիլմիում Արամի կերպարը, այսօր կդառնար 76 տարեկան: Ավետիք Գևորգյանը երգիչ, դերասան Արամոյի հայրն է, կինոդերասանուհի, ՀԽՍՀ վաստակավոր արտիստուհի Լաուրա Գևորգյանի եղբայրը: Արամոն ընդամենը չորս տարեկան էր, երբ հայրը ֆիլմում մարմնավորում էր գլխավոր հերոսին:

«Տղամարդիկ» ֆիլմից
«Տղամարդիկ» ֆիլմից
«Երբ հայրս ուզում էր ցատկել պատշգամբից, ես վախից լալիս էի: Էդմոնդ Քեոսայանը շատ խիստ էր նկարահանման հրապարակում, և երբ տեսավ, որ ես լաց եմ լինում, մայրիկիս խնդրեց հեռացնել ինձ այդտեղից: Դրանից հետո միայն հնարավոր եղավ նկարահանել տեսարանը»,- հարցազրույցներից մեկի ժամանակ պատմել է Արամոն:
Ավետիք Գևորգյանն` ընտանիքի հետ
Ավետիք Գևորգյանն` ընտանիքի հետ

     Ավետիք Գևորգյանը մասնագիական կրթություն չի ստացել, նա ավարտել է Երևանի Կռուպսկայայի անվան թիվ 19 դպրոցը, որից հետո` Երևանի թեթև արդյունաբերության տեխնիկումի կոշիկի տեխնոլոգիայի բաժինը:
     Դերասանն աշխատել է «Նաիրի» կոշիկի ֆաբրիկայում` որպես ձևավորող, իսկ 1971-ից զուգահեռ աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում և նկարահանվել է ֆիլմերում:
     Նա եղել է բազմաթիվ հայկական ֆիլմերի տնօրեն:
     Ավետիք Գևորգյանի նկարահանած ֆիլմերից հիշարժան են հատկապես «Տղամարդիկ», «Համագյուղացիներ», «Երբ գալիս է սեպտեմբերը», «Ծաղրածուի ժպիտը», «Հուսո աստղ» ֆիլմերը:
     Կյանքի վերջին տարիներին նա հիվանդացել է ծանր հիվանդությամբ, մահացել է Երևանում:
«Երբ գալիս է սեպտեմբերը» ֆիլմից
«Երբ գալիս է սեպտեմբերը» ֆիլմից

22102 | 0
Facebook