Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի է, թե ինչն է օգնել Մխիթարյանին հիմնական կազմ վերադառնալ

12:25, երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2016 թ.
Հայտնի է, թե ինչն է օգնել Մխիթարյանին հիմնական կազմ վերադառնալ

Բրիտանական մամուլը պարզել է, թե ինչն է համոզել «Մանչեսթր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին հիմնական կազմ վերադարձնել։ «The Sun»-ը գրում է, որ Մոուրինյոն, ավելի քան 2 ամիս Հենրիխին հայտացուցակում չներառելուց հետո, մտափոխվել է՝ տպավորվելով ֆուտբոլիստի աշխատանքից։ Մխիթարյանը մոտ 2,7 կգ մկանային զանգված է ավելացրել՝ հրաժարվելով նաև հանգստյան օրերից։ Մոուրինյոն գնահատել է Մխիթարյանի նվիրվածությունը և աշխատանքը։

7049 | 0
Facebook