Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պայմանական վաղաժամ ազատ արձակման համակարգը լիարժեք չի գործում». Արման Թաթոյան

11:35, երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2016 թ.
«Պայմանական վաղաժամ ազատ արձակման համակարգը լիարժեք չի գործում». Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր` խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի նիստի ընթացքում լրագողների հետ զրույցում հայտարարել է, որ պայմանական վաղաժամ ազատ արձակման համակարգում բազմաթիվ խնդիրներ կան, համակարգը լիարժեք չի գործում և դատապարտվածը գործընթացի լիարժեք անդամ չի համարվում:
     «Անընդունելի է, երբ պետությունն այս կամ այն պատճառներով մեկուսացնում է քաղաքացուն, և հայտարարում, որ դատապարտյալը պատրաստ չէ ազատ արձակվելուն: Այնինչ պետությունը ձերբակալության պահից ի վեր դատապարտյալին պետք է պատրաստի հասարակություն վերադառնալուն»,-ասել է Թաթոյանը` նշելով, որ վաղաժամ ազատ արձակման հարցի շուրջ սկզբունքային փոփոխություններ են անհրաժեշտ:

1942 | 0
Facebook