Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հալեպի գրավմամբ սիրիական պատերազմը չի ավարտվի». Ջոն Քերի

11:05, երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2016 թ.
«Հալեպի գրավմամբ սիրիական պատերազմը չի ավարտվի». Ջոն Քերի

ԱՄՆ ներկայիս պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Սիրիայի կառավարական զորքերի կողմից Հալեպ քաղաքի գրավմամբ սիրիական պատերազմը չի ավարտվի: Այդ մասին Քերին հայտարարել է Բեռլինում կայացած պարգևատրման արարողության ժամանակ, որի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարին «Գերմանիային մատուցած ծառայությունների համար» բարձրագույն պարգև է շնորհվել:
     «Բոլորն են ասում, որ Սիրիայում ռազմական լուծում հնարավոր չէ, ու դա այդպես է: Անգամ եթե Հալեպը գրավվում է, դա դեռ չի նշանակում պատերազմի ավարտ: Վերջիվերջո Ռուսաստանն, Ասադը, իրանցիները և մյուսները պետք է հասականան, որ այստեղ գոյություն ունեն նաև մոլեռանդական և այլ շարժումներ ու շահեր, որոնք պետք է լուծվեն հակամարտության դադարի համար»,- հայտարարել է Քերին:

6601 | 2
Facebook