Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Զորի Բալայանի «Արմենիա» նավի տխուր ճակատագիրը. «Հրապարակ»

09:55, երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2016 թ.
Զորի Բալայանի «Արմենիա» նավի տխուր ճակատագիրը. «Հրապարակ»

«Վենետիկի Սուրբ Ղազար կղզի այցելողներին առաջինը դիմավորում է Զորի Բալայանի «Արմենիա» նավը։ Նա այդ նավը բերել-կանգնեցրել Է Սուրբ Ղազարում, վերցրել նրանց «Կիլիկիա»-ն ու ճամփորդել։ Տևական ժամանակ Սբ. Ղազարի հոգևորականներին են դիմում Վենետիկի հայ գործարարները՝ «Արմենիա»-ն 1 մլն. դոլարով գնելու, հայկական դրոշն Ադրիատիկում-Վենետիկում՝ գոնդոլների և մնացյալ նավերի կողքին ծածանելու, նավարկելու, «հաճելին օգտակարի» հետ համակցելու խնդրանքով։ Սակայն Զորի Հայկովիչը չի տալիս իր համաձայնությունը։ Ընդ որում, տևական ժամանակ այնտեղ կանգնած` «Արմենիա»-ն արդեն կոռոզիայի Է ենթարկվում, իսկ Սբ. Ղազարում չեն կարողանում վերանորոգել, որովհետև գոյատևում են բավականին համեստ միջոցներով և նման փողեր չունեն, որ նավը փրկեն, իսկ «գործարքի» դեպքում կշահեին երկուստեք»,– գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

3640 | 0
Facebook