Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Շարունակելո՞ւ եք պաշտոնավարել նաև 2018-ից հետո». լրագրողները` վարչապետին

20:50, երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2016 թ.
«Շարունակելո՞ւ եք պաշտոնավարել նաև 2018-ից հետո». լրագրողները` վարչապետին
     ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի` ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հնչեցված հարցերի մեծ մասը, ինչպես և երկու օր առաջ ՀԲԸՄ 110-ամյակի քննարկման ժամանակ, նույնաբովանդակ էր: Կառավարության ղեկավարը կրկին խոսեց իր ընտրած թիմի մասին` հայտարարելով, թե ընտրել է այնպիսի մարդկանց, որոնք պաշտոնը չեն օգտագործի անձնական հարստացման համար, որոնց վրա վստահ է և այլն. «Ես բավականին դժվարություններ եմ ունեցել: Կան մարդիկ, որոնց որոշակի ավանսով եմ նշանակել, որովհետև այդ պահին ավելի լավ թեկնածու չեմ ունեցել»: Նորից հարց հնչեց նրա` ՀՀԿ-ին անդամագրվելու պատճառների մասին, ինչ է սպասվում 2018-ից հետո և այլն: Կարապետյանը կրկնեց, որ չի եկել 6 ամիս աշխատելու. «Եթե ասեի, որ 3 կամ 5 տարի անընդմեջ պաշտոնավարելու եմ, անմիջապես ասելու եք` իսկ եթե էֆեկտիվ չլինեք... Չեմ եկել 6 ամիս աշխատելու, միևնույն ժամանակ, եթե արդյունք ցույց տանք, քաղաքացին, գյուղացին, բանվորը, գործարարը, գիտնականը հասկանան, որ ճիշտ ուղղությամբ ենք գնում, կփորձենք աշխատել երկարատև»,- ասաց նա: Վարչապետը վստահեցրեց, որ նախագահի հետ իր պաշտոնավարման ժամկետները չի քննարկել, քանի որ դա կոռեկտ չի համարում:
     Պատասխանելով հարցին` ինչպես եք վերաբերվում Գ. Ծառուկյանի քաղաքականություն վերադարձին, ասել է` շատ հանգիստ. հանդիպումներ ունենում է, բայց հարցը չի քննարկել:
     Վերջում անդրադառնալով ամանորյա արձակուրդներին` վարչապետը նշել է, որ այն չի կրճատվի: «Այս տարի չենք հասցնի հունվարի 3-5-ը դարձնել աշխատանքային»:
     Մանրամասները` «Ազատության» տեսանյութում:
«Շարունակելո՞ւ եք պաշտոնավարել նաև 2018-ից հետո». լրագրողները` վարչապետին
3663 | 0
Facebook