Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

150 հիմնական դպրոցի բակում կրակոցներ են հնչել. ոստիկանությունը որոնում է «յաշիկ» Mercedes և BMW X 5 ավտոմեքենաները

17:35, երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2016 թ.
150 հիմնական դպրոցի բակում կրակոցներ են հնչել. ոստիկանությունը որոնում է «յաշիկ» Mercedes և BMW X 5 ավտոմեքենաները
     Այսօր ժամը 13։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան 150 հիմնական դպրոցի բակում կրակոցներ են հնչել։ Shamshyan.com-ի փոխանցմամբ` այս պահին ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը, քրեական հետախուզության բաժնի պետը։ Ժամանել են նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննչական խումբը։ Ոստիկաններն ու քննիչները դպրոցի գլխավոր մուտքի ապակու վրա հայտնաբերել են կրակոցի հետքեր, ինչպես նաև ներսում՝ հանդերձարանի ապակու վրա։ Հայտնաբերվել են նաև 1 պարկուճ, 1 գնդակ, որոնք ընթերակաների ներկայությամբ քննիչն առևգրավել է։ Այս պահին ոստիկանության Նոր Նորքի բաժնի ստորաբաժանումների ծառայողները, որոնց թվում են նաև քրեական հետախուզության բաժանմունքի և համայնքային ոստիկանության աշխատողները, անհրաժեշտ գործողություններն են կատարում՝ դեպքի մանրամասները պարզելու ուղղությամբ։ Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանությունն ու քննչական բաժինը որոնում են «յաշիկ» Mercedes և BMW X5 մակնիշի ավտոմեքենաներ։ Ճշտվում է նաև՝ արդյո՞ք կրակոցների արդյունքում զոհեր և վիրավորներ կան, թե ոչ։
8766 | 0
Facebook