Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Լևոն Տեր-Պետրոսյանն իր ծխամորճո՞վ պիտի արյուն թափեր...». Արամ Սարգսյան

17:45, երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2016 թ.
«Լևոն Տեր-Պետրոսյանն իր ծխամորճո՞վ պիտի արյուն թափեր...». Արամ Սարգսյան
     «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախկին վարչապետ Արամ Զավենի Սարգսյանը, անդրադառնալով ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` ակտիվ քաղաքականություն վերադարձին, «Ազատության» ուղիղ եթերում ասել է, որ Ծառուկյանը սեփական կամքով դուրս չի եկել քաղաքականությունից ու սեփական կամքով չի վերադարձել. «Այն, ինչ Սերժ Սարգսյանն ասաց Ծառուկյանին, ոչ միայն վիրավորանքի, այլ ոչնչացման տարրեր ուներ: Իսկ հիմա ինչ-որ մարդիկ վեր են կենում, Ծառուկյանի տան դիմաց հավաքվում են ու նրա վերադարձը պահանջում: Էն ժամանակ, երբ Սարգսյանը նրան սակավ ունակությունների տեր անձնավորություն էր համարում, ասում` չարիք է, ինչո՞ւ էդ ժամանակ չգնացին Ս. Սարգսյանի դռան մոտ, հավաք անեին, ասեին` սխալ ես, կամ գնային Ծառուկյանի դռան մոտ, ասեին` քեզ հետ ենք... Ծառուկյանը սեփական կամքով դուրս չի եկել քաղաքականությունից ու սեփական կամքով չի վերադարձել, իրեն թույլ են տվել: Իսկ թե ինչից է Սերժ Սարգսյանը վախեցել, որ թույլ է տվել վերադառնա, թողնում եմ քաղաքական դաշտին»,- ասաց նա: Արամ Սարգսյանը շարունակեց, որ ԲՀԿ-ի հետ համագործակցելու հնարավորություն չի տեսնում, քանզի «այդ կուսակցությունը մարտի 1-ից հետո ողջունել է Սարգսյանի իշխանության գալը` գնացել է Բաղրամյան 26, բաժակ վերցրել` դառնալով կոալիցիայի մաս». «Իրենց համար օրինակ է դարձել, որ թե ԲՀԿ-ն, թե Ծառուկյանն ու թե Արթուր Բաղդասարյանն անընդհատ ասում են` այդ քայլն արեցին, որ արյուն չթափվեր: Ո՞վ պիտի թափեր` Լևոն Տեր-Պետրոսյա՞նը, ինչ է` իր ծխամորճո՞վ պիտի թափեր... Իրենք գնում են, արյուն թափողի հետ միավորվում են, ասում` գնացինք, միավորվեցինք, որ չթափեր... »,- ընդգծեց նա:
7466 | 0
Facebook