Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀ ԱԳՆ-ն՝ Վերին Լարսի անցակետում արգելափակված քաղաքացիների մասին

17:15, երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2016 թ.
ՀՀ ԱԳՆ-ն՝ Վերին Լարսի անցակետում արգելափակված քաղաքացիների մասին

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ Վերին Լարս անցակետի անանցանելիության առնչությամբ Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը պարբերաբար այցելում է անցակետ, իսկ հյուպատոսությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ: «Անցակետում արգելափակված քաղաքացիներն ապահովված են առաջին անհրաժեշտության պարագաներով, սննդով, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նրանց ցուցաբերվում է առաջին բուժօգնություն:
     Անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում հարցերի դեպքում դիմել Ռոստովում ՀՀ գլխավոր հոյւպատոսություն՝ +7.863.207.67.51 հեռախոսահամարով»,- նշված է հաղորդագրության տեքստում:

3464 | 0
Facebook