Օրեր առաջ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, թե «հույս ունի կբանակցի Թրամփի հետ` Իրանի հետ վատ գործարքի մասին»: Նա նաև հավելել էր, որ «գործարքի կնքումից սկսած` Իրանն իրեն ագրեսիվ է պահում»: Արձագանքելով վարչապետին` հայտնի պոռնոդերասանուհի Ջեյնա Ջեյմսոնը սոցկայքի իր էջում այսպիսի գրառում է կատարել. «Նեթանյահուն իսրայելցի կրքոտ տղամարդու մարմնացում է: Նրա կնոջ` Սառայի բախտը բերել է` ամուսինն իսկական տղամարդ է»:
Նշենք, որ Ջեյմսոնը 2008-ից դադարել է նկարահանվել պոռնոտեսահոլովակներում ու ակտիվ գործունեություն է ծավալում սոցկայքերում: Նա հայտնի է որպես ԱՄՆ դեռևս գործող նախագահ Բարաք Օբամայի քաղաքականության քննադատ ու Իսրայելի վարչապետի աջակից: