Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի պոռնոաստղը սիրահարված է Իսրայելի վարչապետին

03:10, երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2016 թ.
Հայտնի պոռնոաստղը սիրահարված է Իսրայելի վարչապետին
     Օրեր առաջ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, թե «հույս ունի կբանակցի Թրամփի հետ` Իրանի հետ վատ գործարքի մասին»: Նա նաև հավելել էր, որ «գործարքի կնքումից սկսած` Իրանն իրեն ագրեսիվ է պահում»: Արձագանքելով վարչապետին` հայտնի պոռնոդերասանուհի Ջեյնա Ջեյմսոնը սոցկայքի իր էջում այսպիսի գրառում է կատարել. «Նեթանյահուն իսրայելցի կրքոտ տղամարդու մարմնացում է: Նրա կնոջ` Սառայի բախտը բերել է` ամուսինն իսկական տղամարդ է»:
     Նշենք, որ Ջեյմսոնը 2008-ից դադարել է նկարահանվել պոռնոտեսահոլովակներում ու ակտիվ գործունեություն է ծավալում սոցկայքերում: Նա հայտնի է որպես ԱՄՆ դեռևս գործող նախագահ Բարաք Օբամայի քաղաքականության քննադատ ու Իսրայելի վարչապետի աջակից:
17030 | 2
Facebook