Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Գալուստ Գրիգորիչը չեմ, բայց երբեմն ինձ էլ է դժվար հասկանալ». Շարմազանով

16:10, երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2016 թ.
«Գալուստ Գրիգորիչը չեմ, բայց երբեմն ինձ էլ է դժվար հասկանալ». Շարմազանով

«Մի զարմացեք, որ Ծառուկյանը գալիս է, իր իրավունքն է՝ կգա, թե չի գա»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալուն:
     Հարցին՝ Գագիկ Ծառուկյանն, այնուամենայնիվ, քաղաքական չարի՞ք է, թե՞ ոչ, Շարմազանովը նշել է. «Մենք երբեք անձին չենք պիտակավորել, մենք խոսել ենք երևույթների մասին։ Մեկ անգամ ձեզ բարեկամական հորդորել եմ, հիմա ևս մեկ անգամ խնդրում եմ, շատ հետ մի նայեք, վիզներդ ծուռ կմնա, նայեք առաջ»։
     Հարցին, թե ինչ էր արել Գագիկ Ծառուկյանը, որ ստիպված եղավ դուրս գալ քաղաքականությունից, Շարմազանովը պատասխանել է. «Գալուստ Գրիգորիչը չեմ, բայց երբեմն ինձ էլ է դժվար հասկանալ»: Ծառուկյանի ընդդիմադիր լինել-չլինելու վերաբերյալ ՀՀԿ խոսնակն ասաց. «Յուրաքանչյուր մարդու իրավունքն է լինել ընդդիմության մեջ, զբաղվել քաղաքականությամբ, կամ` ոչ, բայց եթե նա իշխանության մեջ չէ, ուրեմն իշխանություն չէ»:

2932 | 0
Facebook