Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երկրաշարժ» ֆիլմը ներառվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի հավակնորդների ցանկում

15:50, երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2016 թ.
«Երկրաշարժ» ֆիլմը ներառվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի հավակնորդների ցանկում
     Ռուսաստանաբնակ հայտնի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը հայտնվել է «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության երկար ցանկում` «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում: Դեկտեմբերի 12-ին կհրապարակվի մրցանակաբաշխության կարճ ցանկը:
     Հիշեցնենք` «Երկրաշարժ» ֆիլմը նկարագրում է Գյումրու երկրաշարժի առաջին երեք օրը: Ֆիլմում հանդես են գալիս հայ և ռուս դերասաններ Մարիա Միրոնովան, Կոնստանտին Լավրոնենկոն, Հրանտ Թոխատյանը, Սոս Ջանիբեկյանն ու այլք: Ֆիլմի սաունդթրեքի հեղինակը Հայկոն է:
3567 | 0
Facebook