Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՊՆ-ն ուսումնասիրում է հայ սպայի` Ադրբեջանից օգնություն խնդրելու մասին լուրը. (լրացվում է)

15:45, երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2016 թ.
ՊՆ-ն ուսումնասիրում է հայ սպայի` Ադրբեջանից օգնություն խնդրելու մասին լուրը. (լրացվում է)
     Ադրբեջանական haqqin.az կայքը գրել է, որ հայ սպա Նորայր Ժորայի Մինասյանը դիմել է Վահան Մարտիրոսյանին՝ խնդրանքով օգնություն ցուցաբերել իրեն` տեղափոխվել համար Ադրբեջան: MAMUL.am-ի թղթակիցը լուրի իսկությունը պարզելու համար դիմեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին: Վերջինը պատասխանեց, որ տեղյակ են հրապարակմանն, ոսումնասիրում են և ավելի ուշ կտեղեկացնեն այդ մասին:
     Ժամեր անց Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարել է հետևյալ գրառումը.
     «Ադրբեջանական լրատվամիջոցներում Վահան Մարտիրոսյանի թեթև ձեռքով հայտնի դարձած նախկին սպան իր ծառայության ընթացքում երկու անգամ դատապարտվել է, բանակից հեռացվել է 2014թ. և մեկ տարուց ավելի է, ինչ ՀՀ-ում չէ։
     Հ.Գ. Ցավալի է, որ հայկական լրատվադաշտը կրկին ադրբեջանական լուրը բերել ու լայնորեն շրջանառում է, այն էլ շատ դեպքերում անհասկանալի վերնագրով»։
     Ռեժիսոր Արշակ Զաքարյանը ևս գրառում է կատարել սոցկայքի իր էջում` հայտնելով, որ խոսել է Նորայր Մինասյանի հետ, ով նշել է, որ Վահան Մարտիրոսյանն է այդ նյութը հրապարակել:
6981 | 2
Facebook