Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինը Թրամփին «խելացի» է անվանել, բայց դա այդքան էլ հաճոյախոսություն չէ. The Washington Post

19:10, երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2016 թ.
Պուտինը Թրամփին «խելացի» է անվանել, բայց դա այդքան էլ հաճոյախոսություն չէ. The Washington Post

«Կիրակի օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկիմաստ հաճոյախոսություն է արել Դոնալդ Թրամփին՝ ասելով, որ ԱՄՆ նորընտիր նախագահը բավականին խելացի է, որ գիտակցի՝ հունվարից նա պատասխանատվություն է ստանձնելու բացարձակ նոր մակարդակի վրա»,- գրում է The Washington Post թերթի լրագրող Էնդրյու Ռոտը:
     «Այն, որ նա կարողացել է հաջողության հասնել գործարարության ոլորտում, ասում է այն մասին, որ նա խելացի է,- ասել է Պուտինը НТВ հեռուստաալիքին տված իր հարցազրույցում: - Իսկ եթե խելացի մարդ է, ապա բավականին շուտ կգիտակցի նաև պատասխանատվության մյուս մակարդակը (որպես պետական գործիչ՝ խմբ.): Մենք ելնում ենք այն բանից, որ նա գործելու է հենց այդ դիրքերից»:
     «Թրամփն ասել է, որ ուզում է բարելավել հարաբերությունները Պուտինի հետ, հատկապես միջազգային անվտանգության ոլորտում: Դա Կրեմլին բարենպաստ հնարավորություններ է ընձեռում, սակայն Պուտինի արտահայտությունը նույնպես անհանգստության նշան է, որի մասին զգուշացնում են յուրայինները, մասնավորապես՝ մտավախության, որ Թրամփը կարող է անկանխատեսելի գործընկեր լինել»,- մեկնաբանում է թերթը:

6976 | 0
Facebook