Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արևելյան Հալեպում գրոհայիններն սկսել են կապիտուլյացիայի մասին բանակցություններ վարել կառավարական զորքերի հետ

15:35, երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2016 թ.
Արևելյան Հալեպում գրոհայիններն սկսել են կապիտուլյացիայի մասին բանակցություններ վարել կառավարական զորքերի հետ

Զինված խմբավորումները, որ իրենց վերահսկողության տակ էին պահում Հալեպի արևելյան հատվածները, գաղտնի բանակցություններ են վարում կառավարական զորքերի հետ կապիտուլյացիայի պայմանների մասին: Այս մասին «Ալ-Վաթան» լրատվականին հաղրոդում է կառավարությանը մոտ գտնվող աղբյուրը:
     Լրատվականը նշում է, որ Հալեպի արևելյան հատվածներում կառավարական զորքերի` իրար հաջորդած հաղթանակներից հետո ծայրահեղական խմբավորումների ներսում տարաձայնություններ են սկսվել: Աղբյուրի հավաստիացմամբ` զինյալների մեծ մասը համաձայն է ընդունել իշխանությունների ներկայացրած վերջնագիրը:
     «Ծանր կորուստների հետևանքով զինյալները մեղադրանքներ են ներկայացնում իրար, այն դեպքում, երբ նրանցից մի քանիսը գաղտնի բանակցություններ են վարում Սիրիայի բանակի հետ` իրենց կարգավիճակի հնարավոր օրինականացման և Հալեպի արևելյան թաղամասերից դուրս գալու վերաբերյալ»,- գրում է արաբական լրատվականը:
     Նախկինում զինյալները հրաժարվում էին հանձնել զենքը և խաղաղ լքել Հալեպը:

3951 | 0
Facebook